Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում վառելիքի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը՝ կոչումով մայոր, 2017թ. սեպտեմբերից 2018թ. հունվարն ընկած ժամանակահատվածում զորամասի նյութատեխնիկական ապահովման դասակի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ 375» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի երթուղիների վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ հանդիսացող ուղեգրեր, ինչի արդյունքում իր ենթակայության տակ գտնվող զորամասի նյութական ապահովման հաշվեկշռից դուրս է գրել զգալի չափերով բենզին եւ յուրացրել։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ: