Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է դուրս գա խորհրդարանից: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հասարակության ատելությունն այս կուսակցության նկատմամբ, որը սրվել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո, պետք է ստեղծող լինի, այլ ոչ թե՝ կործանիչ: «Հասարակության եւ իշխանությունների քայլերը պետք է լինեն սթափ եւ խելամիտ, որպեսզի չսայթակեն եւ օրենք չխախտեն: Ընդ որում, ոչ ոք չպետք է ինքնագործունեությամբ զբաղվի եւ արմատական քայլեր ու մեթոդներ պահանջի իշխանություններից: Սա վերաբերում է բոլոր ակտիվիստներին»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց, որ սա անհրաժեշտ է հեղափոխության տրամաբանական հանգուցալուծման եւ ՀՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս բերմամբ վերջնական պարտության համար:

Արամ Մանուկյանը հավելեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարեն. «Բայց նրանք մի առավելություն ունեն նախորդ իշխանությունների նկատմամբ կամ, այսպես ասած,  անպատժելիության դեմ պայքարի գործիք՝ դա լեգիտիմությունն է»,- հավելես քաղաքական գործիչը: