Լրագրող Արկադի Բաբչենկոյի վրա մահափորձի կազմակերպման համար մեղադրվող գործարար Բորիս Գերմանը վկայություններ է տվել դատարում: Նա պնդում է, որ նախատեսված սպանությունների ցանկում էր նաեւ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին: Իսկ Բաբչենկոն, պնդում է Գերմանը, ընդհանրապես չի եղել, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:

«Ցուցակում Ավակով կրտսերն էր, իսկ Բաբչենկոն այնտեղ չկար»,- ասել է Գերմանը: Նա պնդում է, որ Ռուսաստանի լրտես չէ, իսկ հակահետախուզությունից մարդիկ, որտեղ նա եւս իբր աշխատել է, որ իր եւ փաստաբանների վրա «դուրս չեն եկել»: Գերմանի խոսքով՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը համագործակցել է իրենց հետ բանավոր պայմանավորավծության հիման վրա, իսկ իր ազդակոչը «Գերբ» էր:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Կիեւի Շեւչենկովսկու շրջանի դատարանը Բորիս Գերմանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 2 ամիս ժամկետով կալանավորման տեսքով. նա կասկածվում է ահաբեկչական գործողություն կազմակերպելու համար, որի արդյունք պետք է դառնար ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը: