Ստամբուլի Շիշլի թաղամասում պատերին ֆաշիստական նշաններ են հայտնվել։

Թուրքական Avlaremoz կայքի փոխանցմամբ՝ Շիշլիի շենքերից մեկի մուտքի մոտ Ռամադանի օրերին հայտնված ֆաշիստական նշանները անհանսգտացրել են բնակիչներին։

Շիշլիի քաղաքապետարանի աշխատակիցները դեպքի վայրում մաքրել են ֆաշիստական նշանները։

Նշենք, որ Շիշլի թաղամասում մեծ թվով քրիստոնյաներ են ապրում, այդ թվում հայեր։