Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը լավագույն գործիքն է ղարաբաղյան հարցի բանակցություններում եւ շատ մարտահրավերների դեմ պայքարում: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ Ադրբեջանին՝ ժողովրդի ոգեւորության, միասնության եւ մոտիվացված քաղաքական դիրքի շնորհիվ: «Հայաստանի նոր սերունդը կանի այն, ինչ չի հասցրել անել մեր սերունդը»,- կարծում է քաղաքագետը:

Նա նշեց, որ դժվար է ղարաբաղյան կողմին բանակցային գործընթացում ներգրավելը դժվար է, սակայն՝  ցանկալի:
Ըստ Մանուկյանի՝ Հայաստանի՝ որպես բանակցային կողմի դիքերը ուժեղացել են, քանի որ դա իշխանությունները ստացել են ժողովրդի աջակցությունը, ինչը նախկին իշխանությունները չունեին: «Նախկին իշխանությունների լեգիտիմության բացը խանգարում էր բանակցային գործընթացին: Այն փաստը, որ ներկայիս կառավարությունը վայելում է ժողովրդի աջակցությունը, բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկանիշը, եւ այդ գործոնները կնպաստեն բանակցությունների Հայաստանի համար առավել բարենպաստ ձեւով անցկացման», - նշեց ՀԱԿ փոխնախագահը: