Google-ը որոշել է 550 միլիոն դոլար ներդնել չինական JD.com առցանց խանութում, որը Alibaba-ից (AliExpress-ի սեփականատերը) հետո երկրի երկրորդ խոշորագույն առեւտրային խաղացողն է, գրում է Reuters-ը:

Տեխնոլոգիական հսկան որոշել է մուտք գործել Չինաստանի էլեկտրոնային առեւտրի շուկա. ԱՄՆ-ի եւ Չինաստանի ընկերությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը նախատեսում է Հարավարեւելյան Ասիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մանրածախ նախագծերի զարգացում:

Google-ը JD.com-ի Ա դասի  27.1 միլիոն բաժնետոմսերը գնում է   20.29 դոլարով:

Ամերիկյան ընկերությունը նշում է, որ ներդրումները կօգնեն իրեն նաեւ խթանել JD.com ապրանքների վաճառքը Google-ի առեւտրային ծառայությունում: Ընկերության աջակցությունը, իր հերթին, կօգնի առցանց խանութին դուրս գալ Հարավարեւելյան Ասիայի եւ Չինաստանի շուկաների սահմաններից դուրս: