ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէ այն պնդումների հետ, որ «զրոյական հանդուրժողականության» իր ներգաղթային քաղաքականությունը ԱՄՆ հարավային սահմանին ընտանիքների բաժանմանն է հանգեցրել` որպես կոշտ օրենքների պատճառ մատնանշելով  Գերմանիայում կատարած հանցագործությունը եւ ԱՄՆ-ում գտնվող ավազակախմբերին: Twitter- ի իր միկրոբլոգում Թրամփը գրել է. «Մենք չենք ուզում, որ մեզ մոտ էլ  տեղի ունենա այն, ինչ Եվրոպայում է»,-հաղորդում է AP-ն:

Այս գարնանը Թրամփի վարչակազմը դատախազներին հրամայել էր մեղադրանքներ ներկայացնել այն անձանց, ովքեր անօրինական ճանապարհով հատել են սահմանը: Մեծահասակների հետ ճանապարհորդող երեխաներին բաժանել էին ընտանիքներից   եւ տեղավորել կալանքի կենտրոններ:

 «Որտեղ է բողոքը  ավազակների կատարած սպանությունների եւ հանցագործությունների դեմ, որոնց թվում է նաեւ MS-13 ավազակախումբը, որոնք ապօրինաբար ներխուժում են  մեր երկիր», - գրել է Թրամփը: