Ուկրաինայի Գերագույն Ռադային առաջարկել են օրենսդրորեն արգելել հասարակության մեջ սեքսուալ կողմնորոշման ցանկացած տեսակի դրսեւորում:   Համապատասխան 8489 օրինագիծը ՊՊԲ-ից գրանցել է պատգամավորի Օլեգ Բառնան: Պաշտոնապես օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Սակայն, ըստ բացատրական գրության, որը ժողովրդական պատգամավորը հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում,  վերջին շրջանում «հասարակությունը բարոյապես անկում» է ապրում, հետեւաբար անհրաժեշտ է արգելել երթերը, շքերթները կամ փառատոնները, որոնք ուղղված են մարդու սեքսուալ կողմնորոշման ցանկացած տեսակի քարոզմանը:

Եթե օրինագիծը ընդունվի, լրատվամիջոցները իրավունք չեն ունենա անձի սեռական կողմնորոշման մասին տվյալները հրապարակել: