Հնդկաստանում ռեյնջերը, որը փրկել է հսկա պիթոնին, քիչ է մնացել դառնա նրա զոհը: Հնդկական ANI լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռեյնջեր Սաջեյ Դուտան օձին փրկել է Արեւմտյան Բենգալիայի գյուղերից մեկում:

Նա օձին դրել է ուսերին եւ հպարտորեն քայլել  գյուղով: Տեղացիները նրա հետ սելիֆի են արել: Հավանաբար պիթոնը բարձր ձայներից վախեցել է եւ սկսել է գալարվել՝ գրեթե խեղդելով իր փրկչին: