Իոսիֆ Կոբզոնի ներկայացուցիչը «Հինգերորդ ալիքին» հաղորդել է, որ երգիչը հոսպիտալացվել է: Այս պահին արտիստը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

«Իոսիֆ  Դավիդովիչի կյանքի համար մտավախություններ չկան: Նա հիվանդ է, բայց դա չի նշանակում, որ որոշակի խնդիրներ ունի», - ասել է երգչի մամուլի քարտուղարը:

Ավելի ուշ Կոբզոնի կինը՝ Նինելը, «360» հեռուստաալիքին պատմել է, որ արտիստի մոտ «ամեն ինչ կարգին է»: Նրա գնտվելու վայրի մասին նա հրաժարվել է նշել:

2005-ին Կոբզոնի մոտ քաղցկեղ էին ախտորոշել: Դրանցի հետո հեռացրել էին նրա միզապարկը եւ այդ ժամանակվանից նա բժիշկների մշտական հսկողության ներքո է գտնվում, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: