ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է տիեզերական քաղաքականության մասին նոր հրահանգ ստորագրել:

Ըստ AP-ի՝ քաղաքականությունը պահանջում է ապահովել ուղեծրում շրջակա միջավայրի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, քանի որ արբանյակների թիվն աճում է: Նա նաեւ ղեկավարման նոր սկզբունքներ է սահմանում արբանյակների նախագծման եւ շահագործման համար՝ տիեզերական սարքերի բախումից եւ վնասվելուց խուսափելու համար:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը գլխավորում է վերջերս վերակազմավորված տիեզերական խորհուրդը: Խորհրդի գործադիր քարտուղար Սքոթ Փեյսը հաղորդել է, որ տիեզերական տարածությունն ավելի ու ավելի է ծանրաբեռնվում, իսկ այժմյան ղեկավարման սկզբունքները բավարար չեն այդ խնդրի լուծման համար: