Apple-ը մտադիր է այս տարվա աշնանը «բյուջետային» iPhone SE 2 սմարթֆոն ներկայացնել, հաղորդում է Akket.com պորտալը: Գաջեթը կարող է վաճառքում լինել  նոյեմբերին:

Մոդելը կունենա բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները, ներառյալ դեմքի 3D Face  սկաները եւ Qi-ով անլար լիցքավորումը:

Հնարավոր է այն 4.6 դյույմ էկրան ունենա՝ վերեւի հատվածում կտրվածքով եւ Apple A11 Bionic 6 միջուկանի պրոցեսոր՝ համալրված 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սմարֆոնը սակայն կրկնակի հիմնական տեսախցիկ չի ունենա:

Նորույթի արժեքը դեռ հայտնի չէ, ենթադրվում է, որ գնի մասին առաջիկայում կհայտարարվի: