Nissan ընկերությունը 2020 թվականին երրորդ սերնդի Qashqai քրոսովեր կթողարկի եւ այն կառաջարկի հիբրիդային շարժիչներով: Վկայակոչելով Nissan-ի արտադրանքի ծրագրման փոխնախագահ Պոնց Պանդիկուտրիրային՝ հաղորդում է Autonews-ը:

Նրա խոսքով Nissan Qashqai-ն կներկայցվի ինչպես սովորական բենզինաէլեկտրական շարժիչով, այնպես էլ միացվող հիբրիդով:

Պանդիկուտրիրան ընդգծել է, որ նոր Nissan Qashqai-ն ամբողջապես էլեկտրական տարբերակ չի ունենա, քանի որ նման մեքենան բավական թանկ կարժենա: