Աշխարհի ամենածեր սումատրական օրանգուտանը՝ Պուա անունով էգ կապիկը, 62 տարեկանում մահացել է Պերտ քաղաքի կենդանաբանական այգում: Այս մասին հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

«Պուանը ոչ միայն մեր հաստատության ամենահին բնակիչն էր, նա մեր թալիսմանն էր,- նշել է կենդանաբանական այգու՝ պրիմատների գծով գլխավոր մասնագետ Հոլի Թոմսոնը,- Հենց Պուանից է սկսվել մեր՝ մարդանման կապիկների արհեստական բազմացման ծրագիրը, եւ նա դա հատուկ դեր ունի այս նախաձեռնության հաջողության գործում»:

Կենդանաբանական այգու տվյալներով՝ Պուանը 11 օրանգուտանի մայր է, որի 54 հետնորդներն ապրում են աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում: