Արցախի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ վիզա է տրամադրել նորապսակներին: Արցախի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել են հարսի եւ փեսայի լուսանկարները: Զույգը հարսանեկան հանդերձանքով էր ներկայացել Արցախի ԱԳՆ վիզաները ստանալու համար: