Շատերը ասում են իրենց կարծիքը, ես չեմ ասում, գաղտնապահ եմ, ձեզանից հեռու։ Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ–ի կատարած բացահայտումների վերաբերյալ։

«Աստված գիտի՝ այս շղթան ուր կտանի»,– ասաց Ղուկասյանը։

Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա պատգամավոր Մանվել Գրիգորյանի արարքին, Ղուկասյանն ասաց. ««Շատ վատ: Իրավապահ մարմինները կպարզեն»։

Դիտարկմանն էլ՝ հնարավո՞ր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը մի օր էլ իր դեմ ապացույցներ ձեռք բերի, Վարդան Ղուկասյանը դիտարկումն արած լրագրողին պատասխանեց. «Քո  դեմ ավելի շուտ, քան իմ»: