Մենք  օպերատիվ տեղեկություններ ունեինք եւ իրացրել ենք այդ տեղեկությունները: Այդ մասին այսօր՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԿՄ նախագահ,  գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներն անակնկալ էին իր համար։

Հարցին, թե զենքի վաճառքի ոլորտում ուսումնասիրություններ լինելու են, նա ասաց, որ այն ոլորտներում, որտեղ կլինի ստուգելու անհրաժեշտություն, կլինեն ստուգումներ: «Կարծում եմ, որ մենք ոչ թե հրահանգներով պետք է աշխատենք, այլ անհրաժեշտություններով»։