Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց: Նրանք պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոսի» կոչումից:

Քաղաքացիները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսից զրկելու պահանջով նամակը հանձնեցին Հայաստանում ԱՀ ներկայացուցչության աշխատակիցներին, որոնք ընդունեցին եւ լսեցին նրանց բողոքը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն Արցախի հերոսի կոչումը ստացել է 2000 թվականին: