Բարձր տեխնոլոգիաները չափազանց կարեւոր են, քանի որ դրանք ընդլայնում են հնարավորինի սահմանները: Այս մասին «Սինոփսիս» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ 10-20 տարի առաջ հնարավոր չէր, այժմ հնարավոր է դարձել: «Եւ ես հուսով եմ, որ դուք այնպիսի գաղափարներ ունեք, որոնք այժմ անհնարին են թվում, բայց կիրականացվեն ապագայում»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով միգրացիայի մասին՝ Փաշինյանը ներկայացրել է ցանկալի միգրացիայի իր հայեցակարգը: Նրա խոսքերով ՏՏ աշխատողները հին իրականությունից դեպի նորը միգրացիայի կարեւոր մասն են կազմում: Մենք պետք է մնանք մեր երկրում, սակայն աճենք մեր մտքերի առումով: Կրթությունը շատ կարեւոր է այդ գործում: «Սակայն կրթությունը միայն գիտելիքը չէ, այլեւ՝ կայուն զարգացումը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի»,- ասաց Փաշինյանը: