Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին: Լեհական պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Կարևորվել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման ապահովումը: