ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրել են խոշոր համատեղ զորավարժությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունների շարունակման հույսով: Ինչպես նշում է AP-ն, սա համարձակ խաղ է, որը կարող է անվտանգության լուրջ ճգնաժամ հրահրել. բանակցությունների տապալման դեպքում դաշնակիցները ստիպված կլինեն վերսկսել զորավարժությունները, ինչը կառաջացնի Փհենյանի զայրույթը, կարծում են վերլուծաբանները:

Զորավարժությունները չեղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո՝ դրանք սադրիչ որակելով եւ նշելով, որ ԱՄՆ-ն կկարողանա ահռելի գումար խնայել:

Պենտագոնը եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել են այսօր զորավարժությունների դադարեցումը: