ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Քննարկվել են «Վիոլա Գրուպ» ընկերության  գործունեության հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը:

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել շարունակելու համագործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին: