Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում այսօր՝ հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով 5 զինծառայող վնասվածքներ է ստացել:

NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել:

Տուժած զինծառայողները բուժումը կշարունակեն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: