Էր Ռիադում ռուսական կրկեսի հյուրախաղերից հետո Զվարճանքների գլխավոր վարչության ղեկավար Ահմեդ ալ Խատիբան  պաշտոնանկ է արվել: Երեկ երեկոյան Սաուդյան Արաբիայի թագավորը սոցցանցերում ռուսական կրկեսային շոուի պատճառով բողոքների ֆոնին, որին մասնակցում էին կիպ հագուստով կանայք, ազատել է նրան աշխատանքից:

AP-ն, հղում անելով Sabq թերթին, հաղորդում է, որ ալ Խալիբն ազատվել է ռուսական կրկեսի պատճառով առաջացած հանրային արձագանքից:

 «Մերկ ռուս կանայք Էր Ռիադում» արաբական հեշթեգը տարածվել է Twiiter-ում, որտեղ օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում կիպ հագուստով ելույթ ունեցող  կանանց կապակցությամբ: