Երեքշաբթի Ամերիկայի երեք խոշորագույն ֆոնդային բորսաների ինդեքսներում ֆյուչերսները կորցրել են ավելի քան մեկ տոկոս այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հերթական սպառնալիքից հետո հնարավոր առեւտրային պատերազմի մասին մտավախությունը մեծացել է, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Արեւելյան ժամանակով 8:56-ին, e-mini Dow ֆյուչերսները նվազել են 343 կետով կամ 1.37 տոկոսով, e-mini S&P-ն՝ 27,75 կետով կամ 1 տոկոսով, e-mini Nasdaq-ը՝  90,75 կետով կամ 1,25 տոկոսով: Սա ցույց է տալիս այն, որ Dow Jones Industrial Average գործարքների բացմանը կարող է 350 կետով նվազել՝ փոխհատուցելով ողջ տարվա աճը: Ինդեքսի 30 բաղադրիչքներից 29-ը բացումից առաջ կարմի գոտում էին:

ԱՄՆ նապագահի կտրուկ քայլը, որը խուճապ է առաջացրել համաշխարհային շուկաներում, նշանավորւվում է Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների լարվածության էսկալացիայով: Նախորդ շաբաթ երկու երկրները հայտարարել էին 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի սահման մասին:

CBOE  փոփոխականության ինդեքսը, որով հետեւում են S & P 500-ի կարճաժամկետ փոփոխականությանը, երկու շաբաթվա ընթացքում հասել է ռեկորդային ցուցանիշի՝14.67-ի, որից հետո նվազել է մինչեւ 14.38:

Boeing-ի բաժնետոմսերը, որը Չինաստանում ամերիկյան խոշոր արտահանողն է,  գործարքների մեկնարկից առաջ 2 տոկոսով նվազել են:

Շինարարական տեխնիկա արտադրող  Caterpillar ընկերությունը 1.6 տոկոս է կորցրել:

Intel, Broadcom, Qualcomm եւ AMD ընկերությունները 1.4-ից մինչեւ 1.8 տոկոս են կորցրել: