Չինական ապրանքների համար 200 միլիարդ դոլարի չափով 10 տոկոսանոց լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է «էքստրեմալ ճնշման եւ շանտաժի» մեջ, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ եթե Վաշինգթոնը լրացուցիչ մաքսատուքրեր սահմանի, Պեկինը արձագանքելու է «որակական» եւ «քանակական» միջոցներով,:

«Էքստրեմալ ճնշման եւ շանտաժի այս պրակտիկան տարբերվում է մի շարք դեպքերում երկու կողմերի միջեւ ձեռք բերված կոնսենսուսից», - ասված է հաղորդագրության մեջ: «ԱՄՆ-ն առեւտրային պատերազմ սկսեց եւ խախտեց շուկայական կանոնները, վնասեց ոչ միայն Չինաստանի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների շահերին, այլեւ ամբողջ աշխարհին»: