ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին խոստացել է Չինաստանում հավաքված iPhone սմարթֆոնների ներմուծման համար մաքսատուրքեր չսահմանել, գրում է The New York Times-ը:

Apple-ին մոտ գտնվող երեք աղբյուրների փոխանցմամբ, ընկերությունը վախենում է, որ իր արտադրանքը Չինաստանի սահմանափակող միջոցների ազդեցության տակ կհայտնվի, քանի որ նախկինում ամերիկյան իշխանությունները դժվարացրել էին չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ի հեռախոսների վաճառքը: Չինաստանում խնդիրների հետ բախվել է Ford ավտոարտադրողը. Չինաստան արտահանվող մեքենաները նավահանգիստներում երկար ժամանակ են պահվում , հաղորդել էր Reuters-ը:

Apple-ին Չինաստանում բիզնեսը տարեկան մոտ 50 մլրդ դոլար եկամուտ է բերում: