Ավստրալիայի Դաշնային դատարանը Apple-ին պարտավորեցրել է  9 մլն դոլար վճարել iPhone եւ iPad-ի թարմացումից հետո խափանված հեռախոսների երաշխիքային վերանորոգման մերժման համար: Այս մասին հաղորդել է Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը:

«Apple-ում նշել են, որ ընկերությունը ծանուցում է ուղարկել Ավստրալիայի առնվազն 275 օգտատերերին, որոնց սմարթֆոնները «Սխալ 53»-ի մասին են հաղորդել, այն մասին, որ նրանք երաշխիքային վերանորոգման իրավունք չունեն այն դեպքում, եթե  մինչ այդ նրանց հեռախոսը վերանորոգվել է երրորդ անձանց կողմից», — ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում, հաղորդում է  RNS-ը:

Հեռախոսներում «Սխալ 53»-ը հայտնվեց 2016-ին iOS9-ի թարմացումից հետո:

Apple-ը խոստովաել է, որ Touch ID ունեցող եւ նախկինում կողմնակի ընկերության կողմից վերանորոգված սարքերը, թարմացումից հետո արգելափակվել են:

Դաշնային դատարանը վճռել է, որ այլ ընկերություններին վերանորոգման համար դիմելը չի չեղարկում սարքի երաշխիքային վերանորոգման իրավունքը: