ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին կհայտարարի, որը մեղադրում է Իսրայելի հանդեպ կողմնակալության համար, հաղորդում է AFP-ն, հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:

Վաշինգթոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ասուլիսում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես կգա հայտարարությամբ: Հեյլին բազմիցս սպառնացել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Խորհուրից, եթե այն չի բարեփոխվի:

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաները հաստատել են, որ սպասում են Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշմանը: