Վրաստանը կստանա նորագույն Stinger հակաօդային մարտավարական համակարգեր: Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Լեւան Իզորիան, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով, վերջին շրջանում երկիրը կարողացել է ամրապնդել ռազմական պատրաստվածության կայունությունը եւ ավելի մոտենալ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին:

Նա նշել է, որ բացի Javelin հակատանկային համակարգերից, որոնք Վրաստանն արդեն ստացել է, վրացական կողմին խոստացել են ուժեղացնել նաեւ հակաօդային պաշտպանությունը:

 «Մոտ մեկ ամիս առաջ ես եղել եմ ԱՄՆ-ում, եւ մենք դրական խոստումներ ստացանք, որ Վրաստանը Javelin-ի հետ միասին կստանա Stinger հակաօդային մարտավարական համակարգերը: Սա, որոշ չափով, պաշտպանական ոլորտում անցկացվող քաղաքականության ճանաչում է», - ասել է Իզորիան: