Audi-ն պաշտոնապես ներկայացրել է երկրորդ սերնդի սուբկոմպակտ A1 հեթչբեքը: Գերմանական ապրանքանիշի ամենափոքր մոդելը, որին ընկերությունում «քաղաքային կյանքի համար իդեալական ընկեր» են անվանում, դարձել է իր դասի ամենահագեցած եւ տեխնիկապես կատարելագործված մեքենաներից մեկը, հաղորդում է  Autonews-ը:

Նոր Audi A1 Sportback-ի երկարությունը 4,03 մ է, լայնությունը՝ 1.74 մ, բարձրությունը՝ 1.4 մ:

Նորույթը կառուցվել է Volkswagen կոնցեռնի մոդուլային շասսիի վրա` MQB A0-ի, որը նոր VW Polo-ի եւ Seat Ibiza-ի հիմքում է ընկած: