ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեկուսացնել Ռուսաստանին եւ նոր «սառը պատերազմի» մեջ մտնել: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է DW-ի «Նեմցովա: Հարցազրույց» հաղորդման բացառիկ հարցազրույցում:

«Ռուսաստանը մեր հարեւանն է եւ միշտ էլ այդպես կլինի: Այնպես որ, ՆԱՏՕ-ի համար խոսքը  հավասարակշռության, պաշտպանության եւ երկխոսության համատեղման մասին է: Մենք կարծում ենք, որ ուժեղ լինելով եւ զսպման հուսալի միջոցներ ունենալով, մենք կարող ենք Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության մեջ մտնել, փորձել բարելավել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ նվազեցնել լարվածությունը», - բացատրել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ շեշտել է, որ դաշինքը չի պատրաստվում նույն կերպ արձագանքել Մոսկվայի գործողություններին`«տանկին տանկով, հրթիռին՝ հրթիռով, միջուկային զինամթերքին՝ միջուկային զինամթերքով»: «Բայց, իհարկե, մենք պետք է համոզված լինենք, որ ՆԱՏՕ-ն հարմարվում է ավելի վճռական տրամադրված Ռուսաստանին, որն ակտիվորեն ներդրումներ է կատարում ժամանակակից սպառազինություններում», - շարունակել է նա: