«Էլլիպս» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանը վստահեցնում է, որ ինքը մտավախություն չունի ոստիկանության ստուգումների վերաբերյալ: 

NEWS.am-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում իրենց ընկերությունում:

«Մենք նախկինում որեւէ խնդիր չունենք, այժմ էլ չենք ունենա: Ես մտավախություն չունեմ, որ բացահայտումներ կլինեն»,- ասաց նա:

Ալեքսան Զաքարյանը նշեց, որ ինքն այս պահին երկրում չէ, տեղյակ է իր ընկերությունում կատարվող ստուգումների մասին եւ միայն երկուշաբթի  կլինի Հայաստանում:

Նշենք, որ ընկերությունը գործում է արդեն 29 տարի, զբաղվում է անվտանգության համակարգերով: