ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (ՄԱԽ) ԱՄՆ-ի դուրս գալը հարված հասցրեց իր իրավապաշտպան գործունեությանը եւ արհամարանք ցուցաբերեցին ՄԱԿ-ի նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միացյալ Նահանգները կրկին հզոր հարված են հասցրեց իրենց՝ մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությանը եւ պարզապես արհամարանք են ցուցաբերել արդեն ոչ թե ՄԱԽ-ի, այլ ողջ ՄԱԿ-ի եւ դրա մաս կազմող կառույցների նկատմամբ»,- ասաց նա:

Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնը ՄԱԿ-ի ՄԱԽ-ում վաղուց արդեն երկակի ստանդարտներ էր ցուցաբերում, եւ ԱՄՆ-ի դուրս է գալը Խորհրդից հաստատեց դա: «Սա ամերիկացի գործընկերների բանալ, գռեհիկ ցինիզմն է, որոնք համառորեն հրաժարվում են ճանաչել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը, սակայն, միեւնույն ժամանակ, անվերջ փորձում են հարմարեցնել Խորհրդի կազմն իրենց սեփական քաղաքական շահերին, որոնցում իբր, ըստ իրենց, մարդու իրավունքների չարամիտ խախտողները տեղ չունեն», - ասաց դիվանագետը: