Վրաստանը միանում է տիեզերքի յուրացման նախագծին եւ մտադիր է խաղող աճեցնել Մարս մոլորակի վրա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի Ազգային թանգարանը:

Վերջին շրջանում աշխարհի խոշորագույն կազմակերպությունները հաճախ հայտարարում են տիեզերքի յուրացմանն ուղղված նախագծերի մասին, իսկ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը ակտիվորեն աշխատում է Մարս մոլորակի գաղութացման ծրագրի վրա:

«NASA-ի տիեզերագնացների կողմից տիեզերակայանում  սննդամթերքի աճեցման արդեն մի քանի հաջող փորձարկումներ են իրականացվել, ինչը կարեւոր քայլ է այլ մշակաբույսերի աճեցման ուղղությամբ: Այն ներուժը, որն ունի Վրաստանն այս ուղղությամբ աշխատելու համար, բացառիկ է աշխարհում, քանի որ վերաբերում է խաղողի աճեցման հնագույն մշակույթին»,- նշվում է թանգարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է աշխատանքային խումբ ստեղծել՝ պետական կառույցների, կրթական եւ հետազոտական հաստատությունների մասնակցությամբ: