Հունիսի 19-ին, ժամը 17-ն անց 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ:

Ժամը 17.40-ին նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք ձախից» եւ «գլխի, ճակատի շրջանի բազմաթիվ վերքեր, քերծվածքներ, ստորին շրթունքի միջային մակերեսի սալջարդ վերք, բազկի, կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքներ ձախից եւ կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ:

Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է երիտասարդներին վնասվածքները պատճառած անձի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: