ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում:

Հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

Արփինե Հովհաննիսյան

Դավիթ Հարությունյան

Վիգեն Սարգսյան

«Ծառուկյան» խմբակցություն

Նաիրա Զոհրաբյան

Սերգեյ Բագրատյան

Գեւորգ Պետրոսյան

«Ելք» խմբակցություն

Էդմոն Մարուքյան

Լենա Նազարյան

Գրիգորի Դոխոյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Արմեն Ռուստամյան

Սպարտակ Սեյրանյան

Լուսինե Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ իր հերթին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը կգլխավորի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: