Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։ 

Նշենք, որ բացի Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցից՝ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաեւ հունիսի 18-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում։

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այդ բեռները տեղափոխվել են ԵԿՄ շենքից Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով։  Չի բացառվում, որ ոստիկաններն այսօր բերման ենթարկեն նաեւ Նազիկ Ամիրյանին։