Համացանցում հայտնվել է նոր սերնդի ութերորդ սերիայի BMW-ի չորսդռնանի մոդիֆիկացիայի՝ Gran Coupe-ի պատկերը: Բրազիլիական պատենտային գերատեսչությունում գտնված պատկերները հրապարակել է Motor1 պարբերականը:

Չորսդռնանի Gran Coupe-ի նախատիպը ներկայացվել էր այս տարի Ժնեւում կայացած ավտոշոուի ժամանակ, սակայն այդ ժամանակ ավտոմեքենայի մասին որեւէ մանրամաս չկար: Հնարավոր է, որ սերիական տարբերակը ներկայացվի նույն ուժային միավորներով, ինչ՝ ութերորդ սերիայի կուպեն, որը ցուցադրել էին հունիսի կեսերին: Երկդռնանի ավտոմեքենան, որի երկարությունը 4.8 մետր է, կառուցված է մոդուլային հարթակի վրա եւ առաջարկվում է նոր թվին-տուրբո 4.4 լիտր ծավալով 8 մխոցանի բենզինային շարժիչով, որը 530 ձիաուժ է արտադրում: Մոդելի համար հասանելի է նաեւ 6 մխոցանի դիզելային շարժիչը՝ 320 ձիաուժ արագությամբ, փոխանցում է Motor-ը: