Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  2007թ. ծնված Կ.Գ-ի  դիակը:

Արցախի Հանրապետության ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր եւ հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է: