Ուկրաինայի նախագահական ընտրություններին կմասնակցի նաեւ «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար եւ Վերին Ռադայում համանուն խմբակցության դեկավար Յուլիա Տիմոշենկոն: Այս մասին նա հայտնել է  Facebook-ում մամուլի  ասուլիսի ժամանակ՝ «ՏԱՍՍ»-ի լրագրողի հարցին ի պատասխան:

«Այո, ես կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին»,- պատասխանել է Տիմոշենկոն: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ հաղթելու է: «Հաղթանակից անմիջապես հետո ես հանրաքվե կանցկացնեմ՝ երկրում կառավարման ձեւը փոփոխելու համար»,- ընդգծել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդը: