Արցախում սահմանային որոշակի լարվածություն կա, սակայն այն շատ չի տարբերվում նախկինում եղած լարվածություններից:  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ շաբաթվա վերջին վարչապետի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ, որից մեկը իրավիճակին առաջնագծում ծանոթանալն էր:

«Մնացած ժամանակների համեմատ շատ բաներով չի տարբերվում,  Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որին ամբողջովին հետեւում է Պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որեւէ գործողություն, որը կհանգեցնի որոնք կարող են հանգեցնել լայնածավալ գործողությունների: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակն ընդհանուր վերահսկում է իրավիճակն ու իր առջեւ դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասաց Արմեն Գրիգորյանը: