Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2018թ. հունվար-մայիս ամիսներին 2017թ. հունվար-մայիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով: Այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ աճը եղել է 10.4 տոկոս, իսկ 2018 թվականի մայիսին 2017- մայիսի համեմատ աճը եղել է 5.4 տոկոս:

Հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.3 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 17.4 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 10.2 տոկոսով, ծառայությունների ծավալի աճը (առանց առեւտրի)  17.5 տոկոսով:

Նշենք, որ 2018-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը ավելացել է 27.9 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը 17.6, իսկ ներմուծումը` 32.8 տոկոսով: