Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միգրանտների երեխաների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը սխալ է համարում: «Մենք չենք կարող դրա հետ համաձայն լինել», - ասել է նա, հաղորդում է RA-ն:

Թրամփի Մեծ Բրիտանիա այցից առաջ հուլիսին Մեյն ասել էր, որ Միացյալ Նահանգների հետ «հատուկ» հարաբերությունների բնույթը նշանակում է, որ «երբ մենք համաձայն չենք նրա հետ, թե ինչ են նրանք անում, մենք ասում ենք այդ մասին»:

 «Վանդակներում պահվող երեխաների նկարները շատ են անհանգստացնում: Դա սխալ է, մենք համաձայն չենք դրա հետ», - ասել է նա: