«Բանդիտային Սանկտ Պետերբուրգ» հեռուստասերիալի դերասան Յուրի Արոյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ-Պետերբուրգում: Դերասանի մարմինն առանց բռնի մահվան արտաքին նշանների հայտնաբերել են հունիսի 19-ին Պոչտամսյակա փողոցի թիվ 6 շենքի բնակարանում: Հարեւանները հայտնել են, որ դերասանը չարաշահում էր ալկոհոլը:

Յուրի Արոյանը ծնվել է 1950 թվականին Վրաստանում: Ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը եւ Վոլկովսկու անվան Յարոսլավլի թատերական ուսումնարանը: 1970-ականներին Ցվետնոյ բուլվարում գտնվող Մոսկովյան կրկեսում ծաղրածուական դասընթացներ է անցել Կարանդաշի եւ Նիկուլինի դասատուի մոտ: Մանեժ է դուրս եկել մի քանի հայտնի սովետական ծաղրածուների համարներով:

Հայտնի է իր դերերով «Կոտրված լապտերի փողոցները» «Ազգային անվտանգության գործակալը», «Բանդիտային Պետերբուրգ», «Բարոն անունովը» սերիալներում, ինչպես նաեւ «Իմ բարեկամ Իվան Լապշինը» եւ «Պարոն ձեւավորողը» ֆիլմերում: