ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի հանդիպման ժամանակ կարեւորվել են պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Յամադային նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում:

Դեսպան Յամադան իր հերթին շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ նոր ջանքեր կներդնի պաշտպանության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ հումանիտար ականազերծման եւ ականների վտանգների մասին իրազեկման ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: