Կիպրոսի քրիստոնյաների եւ մուսուլմանների կրոնական առաջնորդները առաջին անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով ընդունել եւ օգնություն ցույց տալ կղզի ժամանող փախստականներին:

Հունիսի 20-ին տարածված տեսաուղերձում հունական ուղղափառ, հայկական, մարոնիթական եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաեւ Կիպրոսի մուֆթիները կոչ են արել ընդունել փախստականներին, որոնք թողել են իրենց տները եւ դիմել են իշխանություններին նրանց ճակատագրի մասին հոգ տանելու կոչով, հաղորդում է Fox News-ը:

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով, Կիպրոսում, ավելի քան 1300 գրանցված փախստականներ կան, 5,400 մարդ ապաստան է խնդրել, իսկ  8,000 մարդու լրացուցիչ պաշտպանություն է տրամադրվել: