Վերջերս Facebook Messenger-ում հայտնվել էին կայուն գովազդային հայտարարություններ, որոնք չաթերի միջեւ են տեղադրվում: Սակայն շուտով դրանց կփոխարինեն կամ կլրացնեն տեսագովազդները:

 «ՌԳ»-ն գրում է, որ հոլովակները կհայտնվեն ընտանիքի անդամների կամ հարազատ մարդկանց հաղորդագրություններից հետո: Տեսագովազդը անջատել կամ ժամանակավորապես կանգնեցնել հնարավոր չի լինի:

Սպասվում է, որ գովազդի նոր ձեւաչափը Android եւ iOS հեռախոսներում արդեն հունիսի 26-ից հասանելի կլինի: