Instagram-ը մեղմացնում է տեսանյութերի համար սահմանափակումները՝ փորձելով YouTube-ից երիտասարդ օգտատերերի գրավել:

Instagram-ը օգտատերերի մեծամասնության համար տեսահոլովակների տեւողությունը 1 րոպեից մինչեւ 10 րոպեի է հասցրել:

Մեծ լսարան ունեցող օգտատերերը կկարողանան մինչեւ 1 ժամ տեւողությամբ հոլովակներ տարածել:

Տեսանյութը հասանելի կլինի Instagram-ի միջոցով կամ IGTV անվանումով նոր հավելվածում: Դա  Facebook-ին գովազդի վաճառքի համար ավելի շատ հնարավորություններ կտա: