ԱՄՆ կառավարությունը ակտիվացնում է մոլորակին աստերոիդներից պաշտպանելու ջանքերը, որոնք կարող են ոչնչացնել ամբողջ տարածաշրջանները կամ նույնիսկ մայրցամաքները, հաղորդում է AP-ն:

Գիտության եւ տեխնիկայիի ազգային խորհուրդը հրապարակել է աստերոիդների հայտնաբերման բարելավման մասին զեկույց: NASA-ի մոլորակային պաշտպանության աշխատակից Լինդլի Ջոնսոնը հայտարարել է, որ գիտնականները հայտնաբերել են երկրագնդի շուրջը գտնվող օբյեկտների 95 տոկոսը: Սակայն, անհրաժեշտ է բացահայտել 5 տոկոսը եւ ավելի փոքր աստերոիդները, որոնք դեռ կարող են մեծ վնաս հասցնել: